Վանաձորում պայքար է սկսվել խորհրդային ժամանակաշրջանում տնկած բարդիների
դեմ, որոնք տեղական իշխանությունների «դատավճռով» հատվելու են: Բարդիների
դեմ պայքարողների պատճառաբանությամբ, բարդիները վարակված են եղել
վնասատուների կողմից: Այս բնագավառի մասնագետները, ի դեպ, գտնում են, որ
վարակվածության պատճառը ծառերի նկատմամբ մշտական հոգածության
բացակայությունն է: Ըստ հավաստիացումների, հատված ծառերը կօգտագործվեն
որպես վառելափայտ՝ բարեգործական նպատակներով: