Վերջին ներկայացումը

20/08/2009

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր ամփոփիչ եզրակացությունը Ազգային ժողովին կներկայացնի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, խորհրդարանական այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Ըստ նրա, զեկույցն ամփոփման փուլում է եւ, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում: