Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն արտահերթ զեկույց է պատրաստում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ: Զեկույցը պատրաստ կլինի եւ հանրությանը կներկայացվի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին: Արմեն Հարությունյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ զեկույցում մեծ տեղ է հատկացվելու մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված դատավարություններին: Իսկ ո՞րն է եղել դատական համակարգի վերաբերյալ արտահերթ զեկույց կազմելու պատճառը: «Սեփականության եւ այլ իրավունքների ոտնահարումը, արդար դատաքննության իրավունքը»,- մարտի 1-ի դատավարություններից անցում կատարելով՝ ասել է նա: