Վրաստանի Փոթի քաղաքի դատարանը որոշել է աճուրդով վաճառել նավթամթերքով բեռնված «Buket» տանկերը, որը կալանվել է վրաց սահմանապահների կողմից: Տանկերի անձնակազմը կվճարի 40.000 դոլար տուգանք, իսկ նավապետը երկու ամիս ժամկետով նախնական կալանքի կենթարկվի: Պանամայի դրոշի ներքո նավարկող «Buket» տանկերը, որ տեղափոխում էր 2000 տոննա բենզին եւ 700 տոննա դիզվառելիք, կալանվել է Վրաստանի սահմանը եւ ծովագնացության նորմերը խախտելու համար: Այն Թուրքիայից վառելիք էր տեղափոխում Աբխազիա: Անձնակազմի անդամներից 13-ը Թուրքիայի քաղաքացիներ են, 4-ը` Ադրբեջանի: