Մինչեւ տարեվերջ

20/08/2009

Ըստ «Առկա» գործակալության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը հայտարարել է, որ ԱՄՀ կողմից իրականացվող 823 մլն դոլարի վարկավորման ծրագրի շրջանակներում Հայաստանն արդեն ստացել է 400 մլն դրամ: Նրա խոսքերով` 160 մլն դոլարը փոխանցվել է անմիջապես ՀՀ կառավարությանը, իսկ մնացած մասը` ՀՀ Կենտրոնական բանկին: Օմեսը տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կստանա եւս 60 մլն դոլար: 2009թ. մարտին ԱՄՀ-ն հաստատեց Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա ժամկետով կայունացնող վարկ տրամադրելու որոշումը: Ըստ վարկի տրամադրման պայմանների` Հայաստանը 237 մլն դոլարը պետք է ստանար անմիջապես, իսկ մնացած մասը պետք է բաշխվեր 9 տրանշերի: Հետագայում ԱՄՀ գործադիր խորհրդի որոշմամբ 540 մլն դոլարը հասցվեց 823 մլն դոլարի: