2009թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում), 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել է 33.4%-ով, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 34.9%-ով: Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները Երեւան քաղաքում, 2009թ. առաջին կիսամյակում, 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 17.7%-ով, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 20.6%-ով (հաշվի առած այս տարվա մարտի սկզբին ԱՄՆ դոլարի նկատմամբ շուրջ 20%-ով դրամի արժեզրկումը): Իսկ հանրապետության մարզերում 2009թ. առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, հաշվի առած այս տարվա մարտի սկզբին դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 0.6%-ով, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` շուրջ 13.5%-ով: