Անհիմն են

20/08/2009

«Համալսարանում ինձ սովորեցրել են, որ դիվանագետն այն անձն է, ով իր պետության համար սուտ է խոսում: Այս դեպքում ես կասեի, որ Բրայզան շատ լավ դիվանագետ է»,- երեկվա ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի մասին ասել է ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը: Մեկնաբանելով Բրայզայի հայտարարությունը, թե` 10 տարի առաջ Հայաստանն ավելի ուժեղ դիրքեր ուներ Ղարաբաղյան բանակցություններում, Կ. Մանոյանն ասել է, թե այդ խոսքերն անհիմն են, քանի որ «Բրայզան` իր լիազորություններից դուրս, հատկապես այս վերջին շրջանում, փորձ է արել առնվազն Հայաստանի դեպքում ներքին քաղաքականության մեջ դերակատար լինել»: «Իր ասածի սխալ լինելը փաստում է հենց այն, որ այս սկզբունքների մեջ կա մեկ կետ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ չի եղել: Դա այն է, որ կարգավիճակն, ի վերջո, ճշտվելու է Ղարաբաղի ժողովրդի կամքով»,- նշել է Մանոյանը: