Օգոստոսի 18-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գետառի փողոցի թիվ 4 տանը հարակից ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել` 15:43-ին: Այրվել են Մ. Աբելյանին պատկանող ավտոտնակի ու խորդանոցի տանիքները` 10 քմ ընդհանուր մակերեսով: ԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, նույն օրը, ժամը 15:45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել` 18:45-ին: Ռ. Ղազարյանին պատկանող տան ձեղնահարկում այրվել է 450 հակ խոտ եւ 3 խմ վառելափայտ: Նույն օրը, ժամը 21:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում` Ճամբարակի Գ. Նժդեհի փողոցի թիվ 177 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել` 22:35-ին: Այրվել է Ա. Գրիգորյանին պատկանող տան տանիքը` 35 քմ մակերեսով: