Դիմել է

30/07/2009

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի առողջության վերաբերյալ: Երեկ Ա. Մարտիրոսյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Ա. Բաբաջանյանին: Ըստ նրա` Ա. Բաբաջանյանի մոտ առկա է եղել տեսադաշտի 35 տոկոսի անկում՝ աջ, եւ 40 տոկոսի անկում՝ ձախ աչքում, հիպոֆիզի ուռուցք, որի արդյունքում նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող: «Հայցում եմ Ձեր միջամտությունը եւ ակնկալում, որ նախագահական ձեր լիազորությունների շրջանակում ազատություն կշնորհեք Ա. Բաբաջանյանին»,- ասված է Ս. Սարգսյանին ուղղված նամակում: