Հուլիսի 22-ին Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան» բանկի թիվ 4 մինի-մասնաճյուղից գողություն կատարած վրացիների խումբը, պարզվում է` վերջին 1-2 տարիների ընթացքում բազմաթիվ պաշտոնյաների տներ է թալանել: Մեր տեղեկություններով` այդ պաշտոնյաների թիվը հասնում է 8-ի: Եվ այսպես` այդ խումբը թալանել է ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի, Զորի Բալայանի, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր` Յուրի Բեգլարյանի, ՀՀ Գլխավոր դատախազության ՀՔԾ ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանի եւ այլ պաշտոնյաների տները: Խմբի ձերբակալությունից հետո նրանց մոտ հայտնաբերվել են վերոնշյալ բնակարաններից գողացված իրեղեն ապացույցներ: