Երկու տարի տեւած ուսումնասիրությունների արդյունքում, նախօրեին ԱՄՆ-ում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը: Նորայր Ղալումյանը Լոս Անջելեսում հյուպատոս է եղել 1999-2003 թվականներին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նախկին հյուպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրվում են ներգաղթյալներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ: Ամերիկյան պատկան մարմինների վկայությամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրվում են քրեական հանցագործությունների համար: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», Լոս Անջելեսում Հայաստանի գործող հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, թե ցնցված է կատարվածից: