«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, երբեմնի արմատական ընդդիմադիր, պաշտպանության նախկին փոխնախարար Գեղամ Հարությունյանը երեկ ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: «Ա1+»-ը հիշեցնում է, որ նրան երկու անգամ կալանավորել են ընդդիմադիր գործունեության համար` առաջին անգամ 2004 թվականի ապրիլի 12-ին եւ երկրորդ անգամ մարտի 1-ի դեպքերից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին իր անվանական զենքը, բայց դատապարտել էին` պատիժը պայմանականորեն չկիրառելով, եւ դատարանի դահլիճից ազատ արձակել: Երեկ Գեղամ Հարությունյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստին: «Հանրապետություն» կուսակցությունում անակնկալի են եկել այս տեղեկատվությունից, եւ այսօր հրավիրելու են քաղխորհրդի նիստ` հարցը քննարկելու համար: Կուսակցության հիմնադրման ժամանակներից` 2001 թվականից Գեղամ Հարությունյանը խորհրդի անդամ է եւ կուսակցությունից հեռանալու միասին դիմում չի ներկայացրել խորհրդի նախագահ Արամ Սարգսյանին: