Տարբերակում

30/07/2009

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին արած հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վկայում է այն մասին, որ հայկական կողմը հստակ ձեւակերպել է իր մոտեցումներն այդ հարցում եւ տարբերակում է իմիտացիան իրական գործընթացից»,- երեկ նման կարծիք է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Հայկական կողմը հստակ ձեւակերպել է իր մոտեցումը` տարբերակելով իմիտացիոն կամ ֆոնային քայլերն իրական գործընթացից: Հայկական կողմն արդեն հստակ հայտարարել է, որ ինչ-որ կիսախաբուսիկ, կիսաֆոնային, կիսապրոպագանդիստական, կիսաիմիտացիոն քայլերը չեն կարող փոխարինել իրական գործընթացը»,- ասել է Կ. Բեքարյանը` հավելելով, որ վերջերս թուրքական կողմից հնչած այն հայտարարությունը, թե Աղթամար կղզում գտնվող հայկական եկեղեցին կսկսի գործել, իսկ գմբեթին կկանգնեցվի խաչ, հենց կիսաֆոնային քայլ է, որով փորձ է արվում իրական գործողությունները խառնել կամ փոխարինել իմիտացիոն գործողություններով: