Նոր թեմաներ

22/07/2009

«Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները որոշակի առաջընթաց են արձանագրել ԼՂՀ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներից մի քանիսի շուրջ»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն` ավելացնելով, թե քննարկվող հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մերձեցել են եւ քննարկման են դրվել նաեւ նոր թեմաներ: Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշնանը կշարունակեն նախապատրաստական աշխատանքները, որից հետո կարելի է ակնկալել եւս մեկ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: