Դառը ճշմարտություն

17/07/2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է, որ երկրում գործազրկությունն աճելու է: Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի «ավտոմոբիլային» նահանգ համարվող Միչիգանում, որտեղ գրանցվել է երկրում գործազրկության ամենաբարձր մակարդակը` 14,1%: «Սա դառը ճշմարտություն է, բայց աշխատատեղերի մի մասը, որոնք ազատվել են ավտոմոբիլային արդյունաբերությունում եւ այլ ոլորտներում, արդեն չեն վերադարձվի,- նշել է Օբաման` ավելացնելով,- Նրանք դարձել են փոփոխվող տնտեսության զոհ»: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմում է 9,5%: Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Սպիտակ տունը չէր բացառել, որ 2009թ. գործազրկության ցուցանիշը Միացյալ Նահանգներում կգերազանցի 10%-ը: