Սպառողների միությանը դիմած Նորքի զանգվածի մի բնակիչ պահածոներ
պատրաստելու նպատակով պարկով շաքարավազ է գնել: Մուրաբան պատրաստելիս
հայտնաբերել է, որ մուրաբան շաքարավազից տարօրինակ տեսք ու աղի համ է
ստացել: Բնակիչն անորակ շաքարավազի մասին դիմում-բողոքով դիմել է
Ոստիկանության քաղաքային բաժամունք, որտեղից նրան ուղարկել են շրջանային
բաժամունք, այնտեղից էլ՝ Կենտրոնական ոստիկանություն: Ոստիկանության որեւէ
բաժանմունք քաղաքացուց չի ընդունել շաքարավազի որակի վերաբերյալ
հայտարարություն-բողոքը: Ավելի ուշ քաղաքացին դիմել է Սպառողների
միություն: Շաքարավազը ներկայացնելով լաբորատոր զննման, պարզվել է, որ
շաքարայնության տոկոսը կիսով չափ պակաս է եւ դրա մեջ աղի խառնուրդ կա:
Հիշեցնենք, որ Հայաստանում շաքարավազի ներկրման մենաշնորհը ԱԺ պատգամավոր,
գործարար Սամվել Ալեքսանյանինն է: Այնպես որ, ոստիկանության նման պահվածքը
միանգամայն հասկանալի է: