Երեւանից` Բաքու

06/07/2009

Հուլիսի 8-ին Երեւան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն: Այցի ընթացքում նրանք հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Իսկ հուլիսի 9-ին համանախագահները Երեւանից մեկնելու են Բաքու: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ` համանախագահների հերթական այցը տարածաշրջան նպատակ ունի նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը, որը հուլիսին կեսին տեղի է ունենալու Մոսկվայում: Իսկ Մ. Բրայզան Վաշինգտոնից «Թրենդ» գործակալությանն ասել է. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքու կժամանեն` նախապատրաստելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը, որը հուլիսի կեսին տեղի կունենա Մոսկվայում»: Նրա խոսքով` «կողմերը շարունակում են ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ մենք Մոսկվայում կառուցողական հանդիպում ենք ակնկալում»: