Կբացահայտե՞ն

06/07/2009

ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանն «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ, ամենայն հավանականությամբ, մինչեւ այս շաբաթվա վերջ կբացահայտվի Գ. Մհերյանի սպանությունը: Նա հավաստիացրել է, որ իրենք խիստ հավանական հետքի վրա են, պարզապես նախաքննության գաղտնիության պահպանման նկատառումով այլ մանրամասներ չեն հրապարակում:

Հիշեցնենք, որ Գ. Մհերյանը սպանվել էր 2009թ. փետրվարի 3-ին, իր բնակարանի մուտքի մոտ: