Օրինագծեր են գրում

06/07/2009

Հայ Ազգային կոնգրեսը ստեղծել է այլընտրանքային կառավարություն, որն ունի տարբեր ոլորտներին առնչվող հանձնաժողովներ: Օրինակ, Պետաիրավական հարցերով հանձնաժողովը ղեկավարելու է Գագիկ Ջհանգիրյանը: Նա արդեն իսկ «Ոստիկանության համակարգի բարեփոխման մասին» օրենքի նախագիծ է պատրաստում, որն էլ հետագայում ներկայացնելու է Ազգային ժողովին: Այս մասին երեկ հայտարարել է ՀԱԿ աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Հա, բա ի՞նչ պիտի անենք, կամ մինչեւ արտահերթ ընտրություններն Ազգային ժողովին, կամ հետո: Միշտ պետք կգան: Այն ժամանակ, երբ որ մենք վերցնենք մեծամասնությունն Ազգային ժողովում, ժամանակ չենք կորցնի նախագծեր մշակելու վրա»,- իրենց քայլն այսպես է պարզաբանել Լ. Զուրաբյանը: