Վենետիկի հանձնաժողովը երեկ պետք է ԱԺ ուղարկեր սահմանադրական
բարեփոխումների վերաբերյալ վերջնական եզրակացությունը, բայց երեկ օրվա
վերջին հանձնաժողովից դեռ որեւէ պատասխան չկար: ԱԺ փոխնախագահ Տիգրան
Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել
հանձնաժողովի ներկայացուցչի հետ, որն էլ տեղեկացրել է, որ նախագծում մի
քանի տեխնիկական խնդիրներ կան: Սակայն, ըստ Տ. Թորոսյանի, դրանք շատ արագ
կճշտվեն ու վերջնական եզրակացությունն այսօր օրվա վերջում այնուամենայնիվ
կստացվի: