Պահանջել է 5 տարի

06/07/2009

Երեկ դատախազ Աշոտ Նադոյանը դատարանից պահանջել է Մարտի 1-ի գործով մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Միաժամանակ նա խնդրել է նրան ազատ պատժից` հաշվի առնելով համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի հայտնի որոշումը: Որպես մեղմացուցիչ հանգամանք` Ա. Նադոյանը վկայակոչել է այն, որ Գ.Ոսկերչյանը նախկինում դատապարտված չի եղել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին: