ԼՂՀ իշխանությունները մերժել են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի` քաղաքացիություն շնորհելու խնդրանքով դիմումը: Հիշեցնենք, որ
Ժ. Սէֆիլյանը նույն դիմումով ԼՂՀ իշխանություններին դիմել էր նաեւ հունիս ամսին, եւ կրկին մերժում էր ստացել: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Հաշվի առնելով, որ Ղարաբաղում դեռեւս ընդունված չէ «Երկքաղաքացիության մասին» օրենքը, հետեւաբար դա է, իհարկե, խոչընդոտ հանդիսանում»: Նա նաեւ հավելել է, թե նման օրենք ընդունվելուց հետո միայն իրենք կանդրադառնան այդ խնդրին: