Ըստ Assa-Irada-ի, ԼՂ-ին նվիրված շվեդ պատգամավոր Գորան Լենմարկերի
զեկույցը կքննարկվի նաեւ 2006թ. փետրվարի 22-23-ը Վիեննայում կայանալիք
ԵԱՀԿ ԽՎ-ում: ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սաֆար Սաֆարովն
Assa-Irada-ին ասել է, թե իմաստ չունի քննարկել զեկույցը, եթե Ադրբեջանի
օկուպացված տարածքների ազատագրման մասին նրանում ոչինչ չի ասվում: «ԽՎ-ն
նախ պետք է այս հարցը լուծի, որպեսզի մենք կարողանանք խոսել այլ թեմաների
մասին»,- ասել է Սաֆարովը: