Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ-ում այս տարվա առաջին 5 ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 97.527 դրամ, ինչը 13.4%-ով բարձր է անցած տարվա հունվար-մայիսի ցուցանիշից։ Ըստ ԱՎԾ-ի, միջին ամսական աշխատավարձն ամենաբարձրն է ֆինանսական ոլորտում` 263.664 դրամ։ Հանքագործական արդյունաբերության բնագավառում միջին աշխատավարձը կազմում է 162.497 դրամ, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման ոլորտում` 128.294, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների, ծառայությունների մատուցման բնագավառում` 125.170 դրամ: Ամենացածր միջին ամսական աշխատավարձն արձանագրվել է առողջապահության եւ սոցիալական ծառայության բնագավառում` 63.191 դրամ: