Մտել է վճռական փո՞ւլ

03/07/2009

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ֆրանսիայի` ԱՊՀ երկրներում հավատարմագրված դեսպաններին: Նա, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ երկրի` Ֆրանսիային կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները մտել են վճռական փուլ: