Վերջին կադրերը

03/07/2009

AEG Live ընկերությունը տարածել է մի տեսաձայնագրություն, որը կատարվել է Մայքլ Ջեքսոնի վերջին փորձերից մեկի ընթացքում: Տեսաձայնագրությունը կատարվել է «This Is It!» լոնդոնյան համերգներից առաջ: Համերգի փորձն անցկացվել է Լոս Անջելեսի Staples Centre բեմահարթակում: Կադրերը վկայում են, որ մահից մի քանի օր առաջ Ջեքսոնն իրեն բավական լավ է զգացել: Ինչպես պատմել է Staples Centre-ի լուսանկարիչ Կեւին Մազուրը, ով ներկա էր փորձին, Ջեքսոնը շատ առույգ տեսք է ունեցել եւ «բառացիորեն հիպնոսացրել է դահլիճում գտնվող բոլոր ներկաներին` պարողներին, տեխնիկներին, ռեժիսորներին եւ համերգների կազմակերպիչներին»: «Նա հիանալի տեսք ուներ: Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նրա հետ կարող է նման սարսափելի բան կատարվել: Հատկապես այն ամենից հետո, երբ բոլորը տեսան, թե ինչպես է նա իրեն զգում բեմում եւ ինչպես է շարժվում»,- նշել է Մազուրը: