Ուզում են մասնատել

03/07/2009

«Մոսկվան որոշում է ընդունել փոխել Վրաստանի իշխանությունը եւ վերջ տալ վրացական պետականությանը»,- երեկ նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրա կարծիքով` ՌԴ իշխանությունները Վրաստանը 8-10 տարածաշրջանների բաժանելու ծրագիր ունեն: «Այդ ծրագրի առաջին քայլը առանց որեւիցե ընտրությունների կառավարությունը տապալելն է՝ ներքին ապակայունացում առաջացնելու միջոցով, ինչի համար նրանց կողմից շատ փող հատկացնելու պատրաստակամություն կա»,- ասել է նա: