Մահացել է Լյուդմիլա Զիկինան

01/07/2009

Երեկ Մոսկվայում սրտի ծանր կաթվածից հետո 80 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Զիկինան: «Գրեթե մեկ շաբաթ առաջ Լյուդմիլա Գեորգիեւնան սրտի ծանր կաթված ունեցավ, ինչից հետո նրան տեղափոխեցին 83-րդ քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Բժիշկները մինչեւ վերջ պայքարել են երգչուհու կյանքի համար, սակայն, ցավոք, նա մահացավ»,- ասել է բժիշկը: Ի դեպ, հունիսի 10-ին Լ. Զիկինան տոնել է իր 80-ամյակը: