Շփումների համար Կիպրոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Թուրքիան տարածաշրջանային գերուժ դառնալու պատճառով, ԱՄՆ-ը չի կարող ճնշում գործադրել այդ երկրի վրա»: Ըստ թուրքական «Հուրիեթի», Բրայզան այդ հայտարարությունն արել է Կիպրոսի Հանրապետության ղեկավարության կողմից արված՝ «Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա» հորդորներին ի պատասխան: «ԱՄՆ-ը չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի վրա: 1970, 80, 90 թվականները լինեին, կարող էր: Սակայն, Թուրքիան այսօր տարածաշրջանում գերուժ է դարձել»,- ասել է Բրայզան: Ըստ թերթի` Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Գարոյանն էլ հակադարձել է, որ «եթե ամերիկացիները չկարողանան ճնշում գործադրել Անկարայի վրա, ապա ուրիշ էլ ո՞վ կարող է դա անել»: «Նման պայմաններում ոչ Կիպրոսի խնդրի լուծումն է հնարավոր, եւ ոչ էլ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունը»,- ասել է Գարոյանը: