Հանդիպել են

01/07/2009

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Է. Նալբանդյանը եւ Պ. Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ: