Երեկ օդանավակայանում Իրաքից վերադարձած հայ խաղաղարարներին դիմավորելու
եկած ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը բավական բարձր տրամադրություն
ուներ: Նա լրագրողներին անեկդոտ էր պատմում եւ բացատրում, թե ինչպես
կարելի է տարբերել՝ ո՞րն է թռչող երկու ինքնաթիռներից հայկականը:
«Հայկականի վրա գրած կլինի՝ «վաճառվում է», եւ օդաչուն ձեռքը լուսամուտից
անպայման հանած կլինի»,- սրամտեց փոխնախարարը։