Զոհվել է 20 մարդ

01/07/2009

Հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո Թեհրանում զանգվածային անկարգությունների զոհ է դարձել 20 մարդ: Այդ մասին երեկ հաղորդել է «ՖրանսՊրես» գործակալությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իրավակարգի ուժերի հետ բողոքի ակցիաների մասնակիցների բախումների հետեւանքով 13-ից մինչեւ 19 մարդ է զոհվել: «Զոհվել է անկարգությունների 20 մասնակից, ոստիկաններից զոհվածներ չկան»,- «Ֆարս» գործակալությունը մեջբերել է Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ Ահմադի Մողադանի խոսքերը: «Անկարգությունների ընթացքում Ոստիկանությունը ձերբակալել է 1320 մարդու: Նրանցից շատերն արդեն ազատ են արձակվել, մնացածներին դատելու են»,- հավելել է նա: