Դիմահարդարման միջոցների արտադրությունը Հին Աշխարհում հսկայական ծավալների է հասնելիս եղել: Կանայք, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակներում դրամ չէին խնայում լավագույն կոսմետիկական միջոցների համար: Ասորեստանի կոկետուհիները դեմքը պատում էին սպիտակ էմալով, իսկ հայուհիները իրենց կոպերը եզրագծում էին սուրմայով: Եգիպտուհիները աչքերին փայլ էին տալիս կոպերին կանաչ ներկ քսելով, իսկ պղնձաժանգով ներկում էին կոպերի ներքեւն ու հոնքերը: Պղնձի սիլիկատը աչքերի սպիտակուցներին երկնագույն երանգ էր հաղորդում: Ամենուր տիրում էր ազատության ոգին: Իսկ 18-րդ դարում առանց շպարի փարիզուհին, կարելի է ասել, իրեն մերկ էր զգում: Իհարկե, Անգլիայում փարիզուհիների ազատություններին այնքան էլ հավանություն չէին տալիս: ԱՄՆ-ում 1920թ. կոսմետիկան թույլատրելի էր միայն բեմահարթակներում, մինչեւ որ ամենակարող Հոլիվուդը փոխեց ամեն բան…