Արեւը մեծ չափաբաժնով կարող է վնասել: Արձակուրդի առաջին 2-3 օրերին արեւի տակ պետք է գտնվել մի քանի րոպե` այն նախապատրաստում է օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ չափաբաժին ընդունելուն, աստիճանաբար կոփում է մաշկը, պահպանում է այն այրվածքներից:
Արեւի չարաշահումը կարող է հանգեցնել ոչ թե հանգստի, այլ` բուժման: Մի քանի հիվանդությունների դեպքում արեւի տակ գտնվելն ընդհանրապես հակացուցված է: Չի կարելի գտնվել արեւի տակ, եթե տառապում եք հիպերտոնիայով ու տարբեր տեսակի նեւրոզներով: Արեւի տակ շատ լինելուց պետք է խուսափեն մարդիկ, որոնք տառապում են մազակալությամբ: Երակների լայնացում ունեցողներին եւս արեւը այնքան էլ օգտակար չէ: Նրանք, ովքեր սրոհունդով բուժում են ստանում, պետք է չափավորեն արեւային լոգանք ընդունելու քանակը: Վիտամին B-ի պակասից տառապող օրգանիզմը շատ արագ ու ցավագին է ընդունում արեւի մեծ չափաբաժինը: Չի կարելի արեւային լոգանք ընդունել, եթե արեւի նկատմամբ բարձր զգայունություն ունես (գոյություն ունի նման տիպի ալերգիա): Արեւի բացասական ազդեցության նշանները նկատվում են հատկապես կանանց դաշտանի օրերին, կլիմաքսի շրջանում, ու նաեւ մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել են ծանր հիվանդությամբ: Շատ են մաշկային հիվանդությունները, որ առաջացել են արեւի ազդեցությունից: Պեպենները եւս խոսում են արեւի բացասական ազդեցության մասին: Իհարկե, շատ դեպքերում արեւի լոգանքը նորմալ չափերով նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը` լավանում է նյութափոխանակությունն ու արյունատար համակարգի գեղձերի աշխատանքը, բարձրանում է արյան տոկոսը, նորմալանում է ֆոսֆորակալցիումային նյութափոխանակությունը` տալով ուժերի պաշար աշնան, ձմեռվա ու գարնան համար: Սակայն միշտ պետք է հիշել, որ գերերն ավելի զգայուն են արեւի հանդեպ, քան նիհարները, կանայք տղամարդկանցից լավ են դիմանում ուժեղ արեւին, մաշկի մուգ գույնը ավելի սազում է երիտասարդներին, սակայն նրանց համար եւս արեւի ճառագայթների չարաշահումը կարող է հանգեցնել կնճռոտման: Անկախ այն բանից, թե քանի տարեկան եք` 20 թե 50, արեւի տակ գտնվելիս ցանկալի է միաժամանակ շարժվել: Խորհուրդ է տրվում զբաղվել լողով, հատկապես` կանանց:
Առաջին օրվա վերջում սովորաբար արեւի ազդեցությունը նկատվում է ուսերի ու կոնքերի վրա: Երեկոյան այդ մասերին պետք է խոնավացնող քսուքներ քսել, իսկ հաջորդ օրը թաքցնել արեւից: Ծովափին անպայման պետք է օգտագործել արեւայրուքի համար նախատեսված յուղեր ու քսուքներ` մաշկը այրվելուց ու գրգռվածությունից պաշտպանելու համար: Բայց նույնիսկ տարբեր կրեմներն ու քսուքները պետք է զգուշորեն օգտագործել՝ ալերգիաներից խուսափելու համար: Ֆրանսուհիներն արեւի այրածի հետեւանքները վերացնելու համար դիմում են ժողովրդական միջոցների` այրված մասերին դնելով կիտրոնի բարակ շերտեր, մի քիչ կարող է մրմռալ, բայց արդյունքը զգալի է:
Չի կարելի ծովափին շատ ջուր խմել, քանի որ այն ուժեղացնում է քրտնարտադրությունը: Նաեւ խորհուրդ չի տրվում մաշկի վրա օգտագործել օծանելիք, քանի որ այն արեւի ազդեցությունից վերածվում է զգալի շագանակագույն բծերի:
Ոչ բնական կտորից ներքնաշորերը միգուցե ավելի գեղեցիկ են, բայց շոգ եղանակին շատ անհարմար են, քանի որ թույլ չեն տալիս օդի ներթափանցում:
Պետք է հիշել, որ քրտինքի հետ օրգանիզմից դուրս են գալիս կենսական անհրաժեշտություն ունեցող նյութեր, որոնք պետք է վերականգնել: Այդ պատճառով խորհուրդ է տրվում այդ ժամանակ օգտագործել աղերի որոշակի քանակություն: Նման դեպքում շատ օգտակար է «Ռեգիդրոն» կոչվող փոշին, որը վաճառվում է դեղատներում: