Ռոջեր Ռոբինսոնը երեկ հրաժարվեց պատասխանել ԲԷՑ-երի վաճառքի հետ կապված
հարցերին. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում ուրիշի արած հայտարարությունը
մեկնաբանել: Այդ հայտարարությունը նույն մտահոգությունն է արտահայտում,
որը ես եմ ձեզ հետ կիսել: Վստահ եմ, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ
միջազգային հանրությունն էլ իր մտահոգությունն ունի այդ հարցերի շուրջ,-
ասաց նա: -Քանի որ արձագանքն ի վերջո հասցեագրված էր Հայաստանի
կառավարությանը, կառավարությունը, վստահ եմ, դեռեւս կարիք ունի այն
քննարկելու եւ մարսելու: Որոշ ժամանակ անց ես հաճույքով իմ կարծիքներն ու
տեսակետները ձեզ հետ կկիսեմ»:
Ա.Ա.