Վրաստանը մտել է այն 11 երկրների ցուցակը, որոնք ամենավտանգավորն են զբոսաշրջության համար: Իսկ ցուցակը պատրաստել է Ֆրանսիայի «Petit Fute» հրատարակությունը: Այդ «սեւ» ցուցակի մեջ են մտել նաեւ Աֆղանստանը, Իրաքը, Սոմալին, որտեղ շարունակվում են զինված հակամարտությունները: Ներքին քաղաքական ճգնաժամի պատճառով նվազ գրավիչ է համարվում Բոլիվիան: Հոնդուրասում բարձր է հանցավորության մակարդակը, եւ տարածված են զբոսաշրջիկների վրա հարձակման դեպքերը: Կոլումբիայում, որտեղ չի դադարում պարտիզանների հետ պատերազմը, գոյություն ունի առեւանգումների եւ ահաբեկչական գործողությունների մեծ սպառնալիք: Առողջապահության աղետալի վիճակ է Մալայզիայում. մեծ է մոծակի կծելուց վարակիչ արեւադարձային հիվանդություն ստանալու վտանգը: Դենգե տենդի պատճառով վտանգ է ներկայացնում նաեւ Ֆիջիի Հանրապետությունը, որը ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում: