Ազատել են

30/06/2009

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Թեհրանում բրիտանական դեսպանատան հինգ ծառայողների: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին Իրանի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում: Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Իրանը մտադիր է կասեցնել իր դիվանագիտական հարաբերությունները մի շարք երկրների հետ: Իրանական կողմը բրիտանացիներին մեղադրում է ընդդիմության կազմակերպած անկարգություններում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու մեջ: