Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է, որ Հռոմում հայտնաբերվել են Պողոս առաքյալի մասունքները: Նա ասել է, որ առաջին անգամ պատմության ընթացքում անցկացվել է Սբ. Պողոսի տաճարի տակ պահվող զոհասեղանի քարադագաղի հետազոտություն: Ըստ Բենեդիկտոս XVI-ի, քարադագաղում հայտնաբերվել են մարդկային ոսկորների մասեր, որոնք վերաբերում են մեր թվարկության I-II դարին: «Քանի որ տաճարն անվանվել է Պողոս առաքյալի պատվին, ապա հենց նրա մասունքներն էլ հայտնաբերվել են»,- ասել է Հռոմի պապը: