Հերթականը

30/06/2009

Այսօր Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ-ի կանոնադրային եւ այլ մարմիններին առընթեր Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր-ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի գործունեությունն է: Մշտական ներկայացուցիչները քննարկելու են նաեւ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի եւ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք այս տարվա հոկտեմբերի 8-ին եւ 9-ին տեղի են ունենալու Քիշնեւում: Բացի այդ, Խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ-ի երկրների դպրոցներում ԱՊՀ-ին նվիրված միասնական դաս անցկացնելու վերաբերյալ ԱՊՀ գործադիր կոմիտեի առաջարկը, որի շրջանակներում դպրոցականներն ու ուսանողները կկարողանան ավելի շատ բան իմանալ Անկախ պետությունների համագործակցության ձեւավորման ու կայացման պատմության, նրա մարմինների գործունեության, Համագործակցության երկրների գործակցության, նրանց քաղաքացիների առօրյա կյանքի մասին: