Ազնավուրը հանձնել է հավատարմագրերը

30/06/2009

Ժնեւում հունիսի 26-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը` աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը, նշել է, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարեւոր է լինելու թե՛ Հայաստանի եւ թե՛ ՄԱԿ-ի համար: Հավատարմագրերի հանձնման արարողությունը մեծ ուշադրության է արժանացել շվեյցարական եւ միջազգային լրատվամիջոցների կողմից: