Միասնական քննությունների թվային «էսքիզները»

30/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Քննական մարաթոնի վազքուղին հուլիսի 4-ից տրամադրվելու է նրանց, ովքեր բացակայել են քննություններից, այն էլ` հարգելի պատճառներով:

Լրացուցիչ քննությունների համար դիմում-հայտերն ընդունվում են հունիսի

24-ից հուլիսի 2-ը: Ընդ որում` լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել նրանք, ովքեր միասնական քննություններին հիվանդության պատճառով չեն կարողացել ներկայանալ, նրանք, ովքեր միասնական քնությունների առաջին փուլի համար չեն հայտագրվել, ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած ու արդեն զորացրվածները, ինպես նաեւ սփյուռքի շրջանավարտները: «Կարգը մնացել է նույնը, ՎՏԲ բանկին մեր հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար վճարում են 1500 դրամ, անձը հաստատող փաստաթուղթ են ներկայացնում, ինչպես նաեւ՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում լրացնում են դիմում-հայտը»,- նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Եվ այսպես, ամենահանրահայտ ու կրքաբորբոք հայոց լեզու եւ հայ գրականություն քննության թվային էսքիզը: Քննությանը մասնակցել է 12.567 դիմորդ, որից քննությանը ներկայացել են 12.196 դիմորդներ (բացակաների թիվը` 371): Միջին միավորը եղել է 11,4-ը: 554 դիմորդ ստացել է 17,5-20 միավոր, 2557 դիմորդ` 13,5-17,25 միավոր, 7892-ն էլ ստացել է 7,5-13,25 միավոր, իսկ 1193 դիմորդ էլ չհաղթահարեցին դրական միավորի շեմը: Այս թվերին, թերեւս, դիմորդների ծնողները կհարմարվեին, եթե հաջորդ քննությունը կրակի վրա յուղ չավելացներ, խոսքը մաթեմատիկա առարկայից քննության մասին է, որի քննական միջին միավորը եղել է

10,8-ը: Մաթեմատիկա քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ ներկայացրել էին 9807 դիմորդ, իսկ քննությանը մասնակցել է 9473 դիմորդ, այսինքն` բացակաների թիվը 334 էր: Այստեղ 491 դիմորդ ստացել է 17,5-20 միավոր, 1981 դիմորդ` 13,5-17,25 միավոր, 5213 դիմորդ` 7,5-13,25 միավոր, 1835 դիմորդ էլ` մասնակիցների շուրջ 19,37 տոկոսը չանցավ դրական միավորի շեմը: Քննական մարաթոնի ամենամեծ պայթյունը, որ որոշ մասնագետներ սպասում էին գնահատականները հրապարակվելուց հետո, ֆիզիկայի քննությունն էր: Այս քննության մասնակցության դիմում-հայտերի թիվը 4725 էր, մասնակիցների թիվը` 4537. իսկ բացակաների թիվը կազմում էր 188: Ֆիզիկայի քննության միջին միավորը 10,1-ն էր: Հենց այս քննության անբավարար ստացած դիմորդների թիվը կազմում է ընդհանուր մասնակցության թվի 28,31 տոկոսը, այսինքն` 1307 դիմորդ չի անցել դրական միավորի շեմը: Դրական գնահատականներն էլ ունեցել են հետեւյալ համամասնությունը` 17,5-20 միավոր ստացել է 234 դիմորդ, 844 դիմորդ` 13,5-17,25 միավոր, 2152 դիմորդ էլ ստացել է 7,5-13,25 միավոր: Հաջորդ քննությունները եւս ոչ պակաս դժգոհությունների տեղիք տվեցին: Եվ այսպես, սկսենք կենսաբանություն առարկայից, որի դիմում-հայտերի թիվը կազմում էր 1811, մասնակիցների թիվը` 1756: Կենսաբանություն առարկայից միջին գնահատականը եղել է 11,7 միավորը, անբավարար ստացածների թիվը` 233-ը: Ընդ որում, 11 դիմորդ ստացե է 17,5-20 միավոր, 490-ը` 13,5-17,25 միավոր, 922 դիմորդ էլ՝ 7,5-13,25 միավոր: Ընդհանուր պատմություն առարկայից քննություն հանձնել է 512 դիմորդ, որից 77-ը ստացել են անբավարար գնահատական, իսկ քննության միջին միավորը եղել է 12-ը: Այս առարկայից 17,5-19,5 միավոր ստացել է 54 դիմորդ (20 միավոր չի գրանցվել), 13,5-17,25 միավոր` 156 դիմորդ, 225 դիմորդ էլ ստացել է 7,5-13,25 միավոր: Սա Ընդհանուր պատմություն քննության թվային պատկերն էր, որ տարբերվում է հայոց պատմության քննական պատկերից: Հայոց պատմություն առարկայից դիմում-հայտերի թիվը 3573-ն էր, մասնակիցների թիվը` 3324, իսկ 249 դիմորդ բացակայել է քննությունից: Հայոց պատմություն առարկայական քննության միջին միավորը եղել է 13,3-ը: 17,5-20 միավոր ստացել է 840 դիմորդ, 1142 դիմորդ` 13,5-17,25 միավոր, իսկ 1528 դիմորդ էլ ստացել է 7,5-13,25 միավոր: Այս քննությունից անբավարար միավորների քանակը 337-ն էր: Աշխարհագրություն առարկայից քննություն հանձնողների թիվը 388 էր, բացակաների թիվը` 20: Աշխարհագրություն առարկայից 17,5-19,5 միավոր ստացել է 52 դիմորդ (20 միավոր չի գրանցվել), 155 դիմորդ` 13,5-17,25 միավոր, 151 դիմորդ էլ՝ 7,5-13,25: Ընդ որում` քննական միջին միավորը եղել է 13, իսկ անբավարարների թիվը` 30: Հաջորդ քննությունները օտար լեզուներից էին: Եվ, ինչպես միշտ, այս տարի եւս դիմորդների մասնակցությամբ աչքի ընկավ անգլերենը: Դիմում-հայտերի թիվը կազմում էր 822, իսկ քննությանը մասնակցեց 7929 դիմորդ: Քննության միջին միավորը 13,9-ն էր: 1707 դիմորդ ստացել է 17,5-20 միավոր, 2888 դիմորդ` 13,5-17,25 միավոր, 7,5-13,25 միավոր ստացել է 2908 դիմորդ, իսկ դրական միավորների շեմը չի հաղթահարել 426 դիմորդ: Ֆրանսերենից քննություն հանձնեցին 429 դիմորդ, որից միայն 4 դիմորդ է ստացել անբավարար: 17,5-20 ստացել է 205 դիմորդ, 13,5-17,25` 169 դիմորդ, 51 դիմորդ էլ՝ 7,5-13,25 միավոր: Գերմաներենից քննություն հանձնել է 516 դիմորդ, իտալերենից`10, իսպաներենից` 18, պարսկերենից` 2, քիմիայից`1270 դիմորդ: Քիմիա առարկայից քննության միջին գնահատականը եղել է 11,8 միավորը, իսկ անբավարար ստացածների թիվը 207 էր: 17,5-20 միավոր ստացել է 130 դիմորդ, 331-ը` 13,5-17,25 միավոր, իսկ 601 դիմորդ էլ` 7,5-13,25 միավոր: Եվ վերջապես, քննական մարաթոնի վերջին քննության` ռուսաց լեզու առարկայի թվային պատկերը: Այս քննության դիմում-հայտերի թիվը 1308 էր, մասնակիցների թիվը` 1191, միջին միավորը` 12,3 միավոր: 17,5-19,5 միավոր ստացել է 69 դիմորդ (20 միավոր չի գրանցվել), 13,5-17,25 միավոր` 397 դիմորդ, 7,5-13,25 միավոր` 643 դիմորդ, իսկ դրական միավորի շեմը չանցավ 82 դիմորդ: Ահա սա էր այս տարվա ընդունելության քննությունների թվային ամբողջ պատկերը, որն ավելի ամբողջական տեսք կստանա լրացուցիչ քննություններից հետո, այսինքն` հուլիսի 16-ին: Ի դեպ, հենց այս օրն էլ ավարտվում են լրացուցիչ քննությունները: