Ազատվել է 103 մարդ

25/06/2009

Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման համաձայն` Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 23-ի դրությամբ ազատ է արձակվել 103 անձ, կրճատվել է 4 անձի պատժի չկրած մասը: Այդ տվյալները երեկ հրապարակել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը` ներկայացնելով նաեւ պատժից ազատվածների եւ պատժի չկրած մասը կրճատվածների թվաքանակը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների: Ըստ այդմ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 35 անձ, «Արթիկից»` 5 անձ, 2-ի պատժաչափը կրճատվել է, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 12 անձ, «Գորիսից»` 5 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է, «Դատապարտյալների հիվանդանոցից» ազատվել է 7 անձ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 10 անձ, «Մեղրի» քրեակատարողական հիմնարկից ազատվել է 7 անձ: