Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Էջմիածնի քաղաքապետարանի Մշակույթի
բաժնի վարիչ Վահան Հովհաննիսյանը (որը Մշակույթի եւ երիտասարդության
հարցերի նախարար Հովիկ Հովեյանի եղբայրն է) զանգել է տեղի Գավառագիտական
թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանին եւ պահանջել մեկ շաբաթում թանգարանի
տարածքն ազատել: Վերջինս ընդդիմացել է՝ պատճառաբանելով, որ թանգարանի
համար նախատեսված նոր տարածքը դեռ պատրաստ չէ տեղափոխության համար: Վ.
Հովհաննիսյանը հարկ է համարել «ի պաշտոնե» զգուշացնել՝ «Մի շաբաթ ժամանակ
եմ տալիս՝ հավքվեք»: Հիշեցնենք, որ իր տեսակի մեջ եզակի այս թանգարանի
տարածքը դեռեւս մեկ տարի առաջ քաղաքային իշխանությունները վաճառել են՝
առանց թանգարանի տնօրինությանը տեղեկացնելու: Թանգարանի տարածքը եղել է
700 քմ, որը բավարարել է թանգարանի 12.000 ցուցանմուշներից ընդամենը
300-400-ի ցուցադրմանը: Ներկայումս առաջարկված տարածքը 170 քմ է:
Մշակույթի նախարարի եղբայրն այնքան է զայրացել, որ չի կարողացել զայրույթը զսպել եւ թանգարանի տնօրենին «տիրոջ մեր» է հայհոյել:
Ն.Ա.