Երեկ տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներման կիրառմամբ ազատ են արձակվել եւս 4 քաղբանտարկյալներ: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ, «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը: Վերջինս դատապարտվել էր 2,5 տարվա անազատության՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել Արմավիրի Ջանֆիդա գյուղի բնակիչներ, քաղբանտարկյալներ Մկրտիչ եւ Արմենակ Աբրահամյանները: Իսկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀԺԿ անդամ Սամվել Կարապետյանը: Նրանց բոլորին երեկ քրեակատարողական հիմնարկների մոտ դիմավորել են տասնյակ քաղաքացիներ: