Կարեւոր ախտանիշներ

25/06/2009

Մարդու օրգանիզմը ձեւավորված է այնպես, որ առողջության հետ կապված մի փոքր խնդրի դեպքում անգամ, ինչ-որ ձեւով մենք ստանում են նախազգուշացնող տագնապ: Այդ տագնապները բժշկության մեջ ընդունված է անվանել ախտանիշներ: Եվ որքան արագ մենք ուշադրություն դարձնենք ախտանիշին, այնքան լավ: Որովհետեւ դրանցից հաճախ կախված է ոչ միայն մեր առողջությունը, այլ երբեմն էլ նույնիսկ` մեր կյանքը: 4 ախտանիշ կա, որ, ժողովրդի լեզվով ասած, չի կարելի աչքաթող անել:

– Երբ կտրուկ պակասել է ձեր քաշը առանց սննդի մեջ որեւէ փոփոխություն կատարելու: Այն կարող է շատ հիվանդությունների ախտանիշ հանդիսանալ:

– Հաջորդ ախտանիշը, որին չի կարելի ուշադրություն չդարձնել, աղճատված խոսքն է, ականջների խշշոցն ու թուլությունը: Այս ամենը կարող է ուղեղի կաթվածի նշան լինել: Պետք է աշխատել գոնե կանխարգելել ուղեղի լուրջ վնասվածքը:

– Սեւ գույնի կղանքը եւս վտանգավոր ախտանիշ է: Ինչպես վերը նշվել է, այն կարող է ստամոքսի կամ 12-մատնյա աղիի խոցի թափածակման արդյունք լինել: Որքան արագ հայտնաբերվի պատճառը, այնքան արագ կկանխվեն հետագա բարդությունները:

– Չի կարելի նաեւ անտեսել այնպիսի ախտանիշը, ինչպիսին ծոծրակին անցնող ուժեղ գլխացավն է` ուղեկցվող բարձր ջերմությամբ: Այն եւս կարող է շատ վտանգավոր լինել:

Իհարկե, ապահովության համար, ամեն դեպքում պետք է արագ դիմել բժշկի` կանխելու բարդություններն ու դրանց հետեւանքները: