Պետք է պահպանել առողջությունը դեռ վաղ հասակից` եթե ցանկանում եք երկար ապրել: Մեծ հասակում շատ հիվանդություններ ունեն իրենց արմատները դեռ երեխա ժամանակվանից: Առաջին հերթին պետք է չափավոր լինել սննդի հարցում: Չի կարելի գիրանալ, քանի որ այն դժվարացնում է օրգանիզմի աշխատանքը, իսկ հետեւաբար ծերացման պրոցեսը արագանում է: Հաճախ ժպտացեք, որովհետեւ նյարդային լարված վիճակը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի ու սրտի աշխատանքի վրա: Հիվանդության առաջին իսկ նախանշան զգալով, դիմեք բժշկի: Աշխատեք ազատ ժամանակը անցկացնել ոչ թե հեռուստացույցի առջեւ, այլ բնության գրկում: Ակտիվ հանգիստն ու մաքուր օդը նպաստում են առողջության պահպանմանը:
Կարեւոր նշանակություն ունի լիարժեք քունը` 7-8 ժամ: Հաճախ այն ավելի լավ է բուժում, քան ցանկացած դեղամիջոցն ու պրեպարատը: Աշխատեք ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից ու ծխելուց ու գտեք ավելի օգտակար զբաղմունք: Իհարկե, այս բոլորը կարելի է համատեղել սպորտի հետ: