Ինչպե՞ս է ստեղծվել կոնյակը

25/06/2009

17-րդ. դ. սկզբին Ֆրանսիայում ամբողջ թափով զարգանում էր գինեգործությունը: Բայց ահա 30-ական թվականներին Անգլիայի հետ սկսվեց պատերազմ եւ փակվեցին երկրի հյուսիսային եւ արեւմտյան բոլոր նավահանգիստները: Այս ամենը ծանր անդրադարձավ ֆրանսիական գինեգործության վրա: Տնտեսական շրջափակումից ամենաշատը տուժեց Ֆրանսիայի Շարանտ մարզը, որի գինիները գրեթե ամբողջությամբ արտահանվում էին Անգլիա եւ Սկանդինավյան երկրներ: Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար` շարանտյան գինեգործները որոշեցին գինիներից թորել օղի եւ պահել կաղնե տակառներում` մինչեւ «կգան լավ օրերը»: Իսկ երբ եկան «լավ օրերը» ու բացվեցին տակառները, պարզվեց, որ օղին կաղնու փայտից ստացել է ոսկեգույն երանգ եւ արտասովոր համ: Նոր ըմպելիքը Շարանտի վարչական կենտրոնի անունով ստացավ «Կոնյակ» անվանումը: