Անցյալ ուրբաթ օրը գերմանական պառլամենտը ընդունել է օրենք, ըստ որի՝ արգելվում է մինչեւ 18 տարեկան անձանց սոլյարի ընդունել, քանի որ մեծ է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Գերմանիայի մաշկաբանների Ասոցիացիայի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միլիոնից ավելի դեռահասներ ամսվա մեջ 1 անգամ ընդունում են սոլյարի: Մասնագետները հայտնաբերել են, որ եթե մարդը մինչեւ 35 տարեկանը անընդհատ ընդունում է սոլյարի, ապա նրա մոտ 75 տոկոսով մեծանում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Եվ ինչքան մարդը տարիքով փոքր է, այնքան ռիսկն ավելի է մեծանում: Օրենքն ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ: