«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաղորդմամբ, մինչ Իրանում շարունակվում են հետընտրական հուզումները, լրագրողներն «առաջնային թիրախ» են դարձել իշխանությունների համար:
Կազմակերպությունը պնդում է, որ առնվազն 24 լրագրողներ եւ բլոգերներ ձերբակալված են, այդ թվում` Իրանցի լրագրողների ընկերակցության ղեկավարը եւ Newsweek հանդեսի կանադացի լրագրողը: BBC-ի լրագրողին հրամայվել է հեռանալ Իրանից: Միջազգային լրատվամիջոցներին արգելել են տեղեկատվություն հրապարակել ընդդիմության ցույցերի վերաբերյալ: