Կիրակի օրը Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ «Trend»-ի` «Բեյթի» ռեստորանում տեղի ունեցած ընթրիքի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են Իրանի ներկայիս իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցեր: «Ինչպես միշտ, հանդիպումն անցավ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո: Մենք քննարկեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցային գործընթացը, մեր երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունները, որոնք վերջին ժամանակների ընթացքում էլ ավելի են բարգավաճել, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա այլ գործընթացներ»,- հանդիպումից հետո ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ այդ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել: